Լիտվական «Էկրանաս» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Գեդաս Սարոչկային թույլ չեն տվել մտել Ադրբեջան: Նրան ետ են ուղարկել Լիտվա միայն այն պատճառով, որ նրա անձնագրում ԼՂՀ վիզա է եղել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

«Մի քանի ամիս առաջ մեզ հրավիրել էին Ղարաբաղ՝ մասնակցելու լրագրողների ֆուտբոլի առաջնությանը։ Ես չէի կարծում, որ ամեն ինչ այդքան լուրջ է։ Հյուրանոցի իմ սենյակ եկած մարդն ասաց, որ ես չեմ կարող մնալ Բաքվում՝ անձնագրում ունենալով նման վիզա։ Ստիպված՝ վերադարձա հայրենիք»,-ասել է Սարոչկան։