Այսօր ժամը 17:20-ի սահմանում Աջափնյակ համայնքում սպանության զոհ են դարձել ոչ թե երկու, այլ երեք հոգի: Մայրն ու աղջիկը մոտ 60 եւ 40 տարեկան եւ 45 տարեկան մի տղամարդ: Սպանությունը եղել է Արզումանյան 7, Լենինգրադյան 22 եւ Լենինգրադյան 28 շենքերի արանքում:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, թե սպանվել են 2 հոգի, սակայն ավելի ուշ ոստիկանությունը այդ տարածքում գտնվող ավտոտնակների արանքում գտել է նաեւ մոտ 45 տարեկան մի տղամարդու դի: Սպանվածների դիակներն արդեն տեղափոխվել են, տեղազննությունն ավարտված է:




























