Մեկ մարդ զոհվել, եւս երկուսը տարբեր վնասվածքներ են ստացել փետրվարի 1-ին Նազրանում Ինգուշիայի ՆԳՆ շենքի գնդակոծման արդյունքում:
Սրահի ուղղությամբ, որտեղ երկուշաբթի օրերը խորհրդակցություններ են լինում, ժամը 8,50-ին չորս նռնակ է արձակվել:
Գնդակոծման ժամանակ, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն, սրահում միջոցառում չի անցկացվել:
Հարձակման արդյունքում, «Ռոսբալտ» գործակալության տվյալներով, զոհվել է ՆԳՆ ուղեկցման եւ ապահովման առանձին դասակի ոստիկան, 28-ամյա սերժանտ Անզոր Բազիեւը: Եւս մի ոստիկան՝ Մագոմեդ Բատիժեւն ու երկու քաղաքացիական անձինք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այժմ հստակեցվում են կատարվածի մանրամասները, տեղում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը:




























