Այսօր` փետրվարի 1-ին իր աշխատանքն է սկսում Հայաստանի Ազգային ժողովի չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանը: Այս առնչությամբ, հունվարի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը այս նստաշրջանի օրակարգում դեռ չկա:
Նշենք, որ այսօր, ժամը 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպելու են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները:




























