Թուրքական Beyazgazete-ն ներկայացնում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսազրույցի մանրամասները։
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից դժգոհ Թուրքիայի նախագահը զանգել է ՌԴ նախագահ Մեդվեդեւին՝ ներկայացնելով, որ Հայաստանը արձանագրությունների ոգուն հակառակ գործողություններ է իրականացնում, որոնք վտանգում են արձանագրությունների ապագան։ Գյուլը իր ռուսաստանցի գործընկերոջից խնդրել է այդ ամենից խուսափելու համար ավելի ակտիվ դերակատարում ունենալ։ ՌԴ նախագահը, իր հերթին, ավելացրել է, որ իրենք հետեւում են Կովկասում խաղաղության համար Թուրքիայի իրականացրած ջանքերին, եւ ոչ ոք մտադրություն չունի խուսափելու արձանագրություններից, եւ խոստացել է այդ հարցով Հայաստանի հետ ավելի սերտ շփման մեջ լինել։




























