Լիբանանում բացված հայ նկարիչների ցուցահանդեսում այցելուները զարմանահրաշ աշխատանքներ են տեսնում: Տիգրան Բարխանաջյանի «Նատյուրմորտ հին ժամացույցի հետ» աշխատանքն այդպիսին է: Այն մաքուր է, ճշգրիտ եւ արտացոլում է մանրուքները. այն, ինչ կարող են անել լուսանկարիչները, գրում է «The Daily Star»-ը»:
Ըստ պարբերականի` Բարխանաջյանի կտավը «Ժամանակակից Վերածննդի վարպետները» ցուցադրության մասն է, որը կազմակերպել է «Arame Art Gallery»-ին` Լիբանանի մայրաքաղաքի առեւտրային շրջանում եւ որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 23-ը: Ներկայացված են Ռուբեն Աբովյանի, Տիգրան Բարխանաջյանի, Արամազդ Պետրոսյանի եւ Ավետիս Խաչատրյանի 52 աշխատանք:





























