Հունվարի 30-ին, ժամը 1.45-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում ավտոմեքենա է արգելափակվել, եւ անհրաժեշտ է օգնություն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Փրկարար ծառայությունից, Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 07 ՍՏ 994 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ 14 ավտոմեքենա դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:Աշխատանքներն ավարտվել են ժամը 20.45-ին:

Իսկ արդեն հունվարի 31-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով 5 ավտոմեքենա է արգելափակվել: Ժամը 22.45-ի դրությամբ «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է, երթեւեկությունը՝ վերականգնվել: