ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կաջակցի  զենքի ազատ վաճառքն ագելելու մասին օրինագիծը քննարկման դնելուն: Նա Սենդի Հուկի տարրական դպրոցում արյունահեղ սպանդի զոհերի հոգեհանգստի արարողության ընթացքում խոստացել էր զբաղվել այդ խնդրով:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Օբաման կաջակցի սենատոր Դայան Ֆայնսթայնի՝ մարտական զենքի վաճառքն արգելելուն ուղղված  ջանքերին, ինչպես նաեւ կօգնի ցանկացած օրենքի ընդունման հարցում, որը կվերացնի ցուցահանդեսներում զենքի վաճառքի հնարավոր սողանցքերը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Օբաման զրուցել էր Արեւմտյան Վիրջինիայի սենատոր Ջո Մանչինի հետ, որը ազատ առեւտրի ակտիվ կողմնակից է, ինչպես նաեւ հանդիպել էր իր աշխատակազմի բարձր ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ Ջո Բայդենի հետ, եւ նրանց հետ քննարկել  մարտական զենքի առեւտրի սահմանափակումների հարցը, հայտարարել է Քարնին, հաղորդում է BFM.RU-ն:

Սենատոր Դայան Ֆայնսթայնը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է հաջորդ տարվա հունվարին Կոնգրեսի երկու պալատներում մարտական զենքի առեւտրի սամանափակման մասին օրինագիծ ներկայացնել: Ըստ նրա` փաստաթուղթը նախատեսում է զենքի վաճառքի, ներկրման, փոխանցման եւ  պահման արգելք: