Բանտում ծեծել են Քեմերոն Դուգլասին` հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասի որդուն: Թմրանյութերի համար դատապարտված երիտասարդն ստացել է ոտքի եւ ձեռքի մատի կոտրվածք: Հաղորդվում է, որ բանտակից ընկերները նրանից վրեժ են լուծել թմրանյութերի դեմ պայքարի բաժանմունքի ներկայացուցիչների հետ համագործակցելու համար:

Ըստ The New York Post թերթի տվյալների` քրեական հեղինակությունը բանտում ֆուտբոլային խաղի  ընթացքում Դուգլաս կրտսերին վնասվածք հասցնողին 100 դոլար պարգեւավճար էր խոստացել:

Այդ մասին տեղեկանալով՝ Քեմերոնը հրաժարվել էր խաղին մասնակցելուց: Տուժածը պնդել է, որ վնասվածքներն ստացել է հանդբոլ խաղալիս, սակայն բանտի հիվանդանոցում այդ վարկածին չեն հավատացել, գրում է  NEWSru.com-ը:

Դեկտեմբերի 19-ին, ինչպես սպասվում է,  Քեմերոն Դուգլասի փաստաբանները բողոքարկիչ դատարանին կներկայացնեն միջնորդություն` լրացուցիչ պատժաժամկետի կրճատման վերաբերյալ: 

34-ամյա Քեմերոն Դուգլասը, որի միակ դերը հոր եւ պապի`Քըրք Դուգլասի հետ «Ընտանեկան արժեքներ» ֆիլմում խաղացածն է, 2010թ. դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման` մեթամֆեթամինի պահման եւ տարածման համար, եւ արդեն բանտում ստացել էր չորսուկես տարվա լրացուցիչ ժամկետ՝ թմրանյութերի պահման համար: Դեռեւս առաջին դատավճռից առաջ նա սկսել էր համագործակցել քննության հետ: