Կանադայի Քվեբեք նահանգի ոստիկանությունը կալանավորել է երեք մարդու՝ թխկու օշարակ գողանալու եւ անօրինական գնելու կասկածանքով:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, իրենք ստիպված են եղել հարցաքննել 300 մարդու, մինչ կհաջողվեր հայտնաբերել երեք կասկածյալներին: Կալանավորվածների ինքնությունը գաղտնի է պահվում: Հանցագործության հետքերը տանում են Կանադայի հարեւան նահանգներ եւ ԱՄՆ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Քվեբեկի հասարակությանը ցնցել էր լուրը, որ առեւանգել են թխկու մի քանի տակառ օշարակ: Նման քանակությամբ հրաշալի նեկտարի գինը կարող է հասնել մինչեւ մի քանի միլիոն դոլարի:

Խոշոր գողությունը տեղի է ունեցել կանադական Քվեբեկ նահանգի Սեն-Լուի-դե-Բլանֆոր քաղաքում` Մոնրեալից 160 կմ հյուսիս-արեւելք:

Պահեստում ընդհանուր առմամբ եղել է 3,4 միլիոն լիտր թխկու օշարակ` այսինքն Քվեբեկում մթերված ողջ  բերքի ավելի քան մեկ տասերորդ մասը:

Թալանված պահեստի հսկողության համակարգը, որտեղ պահում էր նեկտարի տեսքով 30 միլիոն դոլարի տակառներ, կազմված է միայն «պարսպից, ամրոցից եւ պարբերական ստուգումներից», հայտնում է NEWSru.com-ը:

Թխկու օշարակը, որի մեծ մասը արտադրվում է հատկապես Կանադայում, հանդիսանում է այդ երկրի «այցեքարտը»:

Թխկու օշարակը օգտագործվում է տարբեր կերակրատեսակների պատրաստման մեջ: