Փետրվարի 1-ը դառնալու է վերջին օրը, երբ Նոբելյան կոմիտեն ընդունում է 2010թ. խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների անունները: Անուններով հայտերի ընդունումն ավարտվել է հունվարի 31-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թեկնածուների անունները հայտնելու հրավերներն ուղարկվել են աշխարհի մոտ երեք հազար փորձագետների: Դրանց թվում են ամենահեղինակավոր գիտական մրցանակի նախկին դափնեկիրները: Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների անունները հայտնում են կառավարությունների անդամները, միջազգային դատարանները, Նոբելյան նախկին դափնեկիրները: Նոբելյան մրցանակի ներկայացված բոլոր անունները (սովորաբար 200-300 անուն) հայտնի են դառնում ոչ շուտ, քան 50 տարի անց:

Հաջորդ փուլում բոլոր անունները քննարկվում են փորձագետների կողմից: Վերջնական քվեարկությունը տեղի է ունենում հոկտեմբերին: Դրա արդյունքներն անհապաղ հայտնվում են եւ բողոքարկման ենթակա չեն: