Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նախազգուշացրել է եվրագոտուց երկրի դուրս գալու հավանականության մասին

«Եթե Գերմանիան չընդունի, որ ԵԿԲ-ն պետք է լիիրավ կենտրոնական բանկ դառնա, եւ պարտքային պարտավորությունների սպասարկման արժեքը չնվազի, ստիպված կլինենք լքել եվրագոտին եւ վերադառնալ ազգային արժույթին», - ասել է քաղաքական գործիչը: Ըստ նրա՝ դրանից կարելի է խուսափել, եթե Եվրոպական կենտրոնական բանկն ավելի մեծ լիազորություններ ստանա:

Ավելի վաղ կառավարության նախկին ղեկավարը քանիցս խոսել էր եվրոյից Իտալիայի կամ Գերմանիայի հրաժարվելու մասին, սակայն հետո խոսքերը հետ էր վերցրել, գրում է rbc-ն:

Այս պահին Բեռլուսկոնին «Ազատության ժողովուրդ» աջ կուսակցության քարազարշավով է զբաղված եւ ընտրություններում դրա հաղթանակի դեպքում մտադիր է կրկին վարչապետ դառնալ:

Իտալիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2013-ի փետրվարին: Ֆավորիտ են համարվում ձախակենտրոնները, որոնց աջակցում է ընտրողների 30 տոկոսը: