NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր հունվարի 30-ին, ժամը 17-ի սահմաններում Լենինգրադյան 22 շենքի մերձակայքում տեղի ունեցած սպանության մասին, որին զոհ էին գնացել երեք հոգի:
Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր 1945 թ. ծնված Գալինա եւ 1972 թ. ծնված Մարիաննա Ալեքսանդրյանների դիակները` հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնակներից մեկի հետնամասում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Մամիկոն Հարությունյանի դիակը` կրծքավանդակի հրազենային վնասվածքով: Հարությունյանի ձեռքում կար կարճեցված փողով երկփողանի որսորդական հրացան` փողում կրակած պարկուճով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 4 պարկուճ:
Հրացանը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:




























