«Դե իրենք շուն ու կատու են պահում, ես էլ առյուծ ու վագր պետք է պահեմ»,- փետրվարի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությանը, թե ինքը կենդանիներին օրական 10 կգ միս է տալիս՝ այն ժամանակ, երբ ժողովուրդը սոված է, ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Իսկ դիտարկմանը, թե Աբովյան քաղաքի բնակիչները բողոքում են, որ նոր ավտոբուսներ ներմուծելու արդյունքում իրենք 2-3 տրանսպորտ են փոխում, մինչև հասնում են Երևան, Գ. Ծառուկյանն ասել . «Մենք դա արել ենք ժողովրդի համար, որպեսզի լավ լինի: Եթե այդպիսի խնդիր կա, մենք կանենք այնպես, որ ժողովուրդը գոհ լինի: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ժողովուրդը ներկայացնի, որ դա իր համար դժգոհություն է, մենք այնպես կանենք, որ այդտեղ լիարժեք օգտվի միայն ժողովուրդը»:




























