Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ հայտարարել էր, որ իրենց վրա «գազ տվող» լրագրողներ կան։ Էրդողանը թուրքական TRT հեռուստաընկերության եթերում լրագրողների հարցերին՝ բացահայտել է այդ լրագրողների անունները։
Հեռուստահաղորդմանը մասնակցած Էրդողանի ձեռքում եղել է մի ցուցակ, որտեղ հիշյալ լրագրողների անունները եղել են ընդգծված։ Ըստ այդ ցուցակի, Էրդողանի վրա «գազ տվող» լրագրողներն են՝ Յալչըն Դողան (Milliyet), Օքթայ Էսքի (Hurriyet), Գյունգյուր Մենգի(Vatan), Թուֆան Թուրենչ(Hurriyet), Մեհմեդ Ալի Բիրանդ (Posta):
Նշենք, որ հիշյալ լրատվամիջոցները մտնում են թուրքական մեդիա հսկա Dogan media-ի մեջ։ Dogan holding-ը թուրքական իշխանությունների կողմից տուգանվել է մոտ 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մի քանի տարի հարկային պատասխանատվությունից խուսափելու համար։




























