Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի Էլվին Աբդուլաեւին, որը գիշերը մայրաքաղաքային մետրոյում դանակի մահացու վնասվածքներ է հասցրելՊենզայի մարզի 25-ամյա բնակիչ Օլեգ Շուգուրովին, որն ընկերների հետ վերադառնում էր սեփական հոբելյանը նշելուց:
Իրավապահների տվյալով՝ մետրոյում Էլվին Աբդուլաեւի եւ երիտասարդի միջեւ վեճ է սկսվել, ադրբեջանցին նրան դանակի առնվազն չորս հարված է հասցրել գլխի եւ կրծքի հատվածում ու փորձել փախչել, բայց ոստիկանները կարողացել են բռնել հանցագործին: Տուժածը տեղում մահացել է:
Դեպքի հանգամանքները ճշտելուն ուղղված քննչական գործողություններ են կատարվում, հայտնում է «Վզգլյադը»:
Նշենք, որ երկուշաբթի օրը մայրաքաղաքային մետրոյում դանակահարել էին 28-ամյա Անդրեյ Կլոչկովին, որը մահացել էր շտապօգնության մեքենայում:




























