Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում չի ցանկացել պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին:

ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը հայտնել է, որ ասուլիսի ընթացքում Պուտինը հարց ուղղելու հնարավորություն չի ընձեռել ադրբեջանական լրատվամիջոցներին:

Երբ նախագահը ցանկացել է ամփոփել մամուլի ասուլիսը, ԱՊԱ-ի թղթակիցն առարկել է՝ ասելով. «Բայց ադրբեջանցի լրագրողների հարց տալու հերթը չհասավ»: Պուտինն արձագանքել է. «Գիտեմ, Ղարաբաղի մասին եք հարցնելու»:

Լրագրողն ասել է, որ այլ հարցեր էլ ունեն, բայց խոսքը այլ լրագրողների է տրվել:

Կրեմլի մամուլի ծառայության վարկածով՝ ամեն ինչ հետեւյալ կերպ է եղել.

Պուտին. Եկեք ավարտենք, այլապես մինչեւ առավոտ կնստենք: Խնդրեմ:

Ռեպլիկ. Շատ շնորհակալություն:

Պուտին. Դուք երեւի Ղարաբաղի մասին եք հարցնելու: Բայց, մեկ վայրկյան, խոսափողն արդեն մեկ ուրիշի ձեռքին է, նա հարց կտա, հետո Դուք, լա՞վ:

Սակայն, հայտնի է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն ինչ յուրովի են ընկալում: Այս պարագայում երեւի ի սկզբանե «նեղանալու պատրվակ գտնելու» առաջադրանք ունեին: