Հայաստանում 2009 թվականին ծնվել է 44 466 երեխա` 20 629 աղջիկ եւ 23 837 տղա:

Հայաստանի ազգային վիճակագրական տվյալներով՝ նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, 2009 թվականին ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Անի, իսկ տղաներին` Նարեկ:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Միլենա, էլեն, Մանե, Անահիտ, Մարիամ, Նարե, Աննա, Մերի, Լիլիթ անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Դավիթ, Գոռ, Արման, Էրիկ, Հայկ, Արթուր, Սամվել, Տիգրան եւ Արմեն: