«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի Նարեկացի կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ` դեկտեմբերի 21-ին:

Նարեկացի արվեստի միության Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղըզստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:

Բարձր գնահատելով միջոցառման կարեւորությունը` Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաեւ ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ եւ անձամբ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը: