Վերջին տարիներին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ աշխատող ամերիկացի Դենիել Կունինը լքել է վրացական պետության ղեկավարին:
Ինչպես հաղորդում է «Ռեզոնանսի» վրացական թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, «վերջին շրջանում խորհրդականը նախընտրում էր չխառնվել Վրաստանի նախագահի գործերին»: Սահակաշվիլի վարչակազմում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունները:
Կունինը՝ ամերիկյան քաղտեխնոլոգ է, եղել է Վրաստանի նախագահին ամենամոտ կանգնած անձանցից մեկը: Նրա մայրը Վերմոնտի նախկին նահանգապետն է եւ լուրջ կապեր ունի ԱՄՆ քաղաքական վերնախավում, հաղորդում է թերթը:
Կունինը եղել է Սահակաշվիլիի գլխավոր խորհրդականը եւ ամերիկյան իշխանությունների հետ կապող օղակը:




























