Փետրվարի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել ԼՂՀ զինված ուժերի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ ԳՆԱՆ (գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբի կազմում են եղել նաեւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չոունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկումն անցել է սահմանված գրաֆիկի համապատասխան: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























