Տաջիկստանի կապի ծառայությունը կարգադրել է արգելափակումից հանել 131 կայք, որոնց հասանելիությունը սահմանափակվել էր դեկտեմբերի 21-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տաջիկական ինտերնետ-պրովայդերների աղբյուրներին։
«Երեքշաբթի մեզ զանգահարեցին Կապի ծառայությունից եւ ասացին, որ ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Շակիրովի նամակը զրոյացվում է», - պատմել են գործակալության զրուցակիցները։ Որոշման պատճառները չեն հաղորդվել։
Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերների աղբյուրները հայտնել էին, որ 131 կայք արգելափակելու կարգադրություն է եղել։
Տաջիկստանի կապի ծառայությունը պարբերաբար արգելափակում եւ արգելափակումից հանում է տարբեր կայքեր, երկու անգամ դա տեղի է ունեցել նաեւ Facebook սոցցանցի հպարագայում։





























