Մեքսիկայում Սուբ Ծննդյան օրն արյունալի սպանություն է կատարվել. անհայտ անձինք ներխուժել են Պլատանար դե լոս Օնտիվերոս փոքրիկ բնակավայր եւ Կալաշվիկով ինքնաձիգից գնդակահարել առնվազն 9 մարդու:
Ողբերգությունը տեղի է ունեցել հյուսիսարեւմտյան Սինալոա նահանգում: Շուրջ 30 ավազակներ ավան են մտել մեքենաներով եւ կրակ բացել անցորդների եւ տներում գտնվող մարդկանց վրա:
Ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կաճի, քանի որ ներկայումս զոհվածների մարմինները գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, աշխատանքի են անցել բանակային ստորաբաժանումները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հանցագործության ականատեսները պնդում են, որ հարձակվողների մոտ ինչ-որ ցուցակ է եղել եւ նրանք բնակիչներին սպանել են ոչ թե պատահաբար, այլ իրենց ցուցակի հետ համեմատելով:





























