ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը Սուրբ Ծնունդը դիմավորել է Հյուսթոնի մեթոդական հիվանդանոցում (Թեքսասի նահանգ): Նրան հյուր է գնացել ողջ ընտանիքը: Նույն ճակատագրի է արժանացել համաշխարհային ճանաչում ունեցող

եւս մեկ քաղաքական գործիչ՝ «երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերը:

«Նախագահ Բուշի մոտ որոշ հիվանդությունների կրկնություն է եղել, որոնք նրա տարիքում բարդացրել են հիվանդանոցից դուրս գրվելու հեռանկարը»,-լրատվամիջոցներին հայտնել է նրա ներկայացուցիչ Ջիմ ՄաքԳրասը: «Բժիշկները զգուշավոր լավատեսություն են հայտնում նրա վիճակի առնչությամբ եւ նախկին նախագահը Սուրբ Ծնունդն անցկացրել է տիկին Բուշի, իր որդի Նիլի եւ թող Փիրսի հետ»,-հավելել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:

88-ամյա Ջորջ Բուշ Ավագը նոյեմբերի վերջին տեղափոխվել է Հյուսթոնի Մեթոդական հիվանդանոց՝ խրոնիկ բրոնխիտ ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է НТВ-ն, Մարգարեթ Թեթչերի առողջական վիճակը, ում նախորդ շաբաթ վիրահատել էին, կայուն է: Նա առույգ է, թեեւ Սուրբ Ծնունդը նույնպես ստիպված է եղել անցկացնել հիվանդասենյակում: 87-ամյա Թեթչերն այստեղ կմնա մի քանի օր: