Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը փետրվարի 9-11-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան:

Այցի շրջանակներում Իսրայելի նախարարը Ադրբեջանի պաշտոնատարների հետ հանդիպումներ է անցկացնելու՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Լիբերմանի պատվիրակության կազմում են տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ: