Աֆղանստանի արեւելքում գտնվող ամերիկյան ռազմակայանի մոտ մահապարտը երեք մարդու է սպանել:
Աֆղանստանի իշխանությունների տվյալներով, մահապարտի ավտոմեքենան պայթել է Հոսթ քաղաքի Չեփմեն ճամբարի մուտքի մոտ, որի հետեւանքով մահացել են երեք աֆղան պահապաններ, եւս 7 մարդ վիրավորվել է: Կոալիցիոն զորքերի շարքում զոհեր չկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես երկրի այլ շրջաններում, Հոսթում եւս վերջին ժամանակներս կտրուկ աճել է Թալիբանի զինյալների կողմից հարձակումների թիվը: Հոկտեմբերին մահապարտը քաղաքում սպանել է, առնվազն 20 մարդու, որոնցից 3-ը ՆԱՏՕ-ի զինվորներ են: Հունիսին մահապարտը սպանել էր 21 մարու, այդ թվում երեք ամերիկացի զինվորականների եւ տեղացի թարգմանչին:





























