Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքում հրավառ նյութերի արտադրության գործարանում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 7 մարդ է մահացել, եւս 6 մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, զոհերի թվում է նաեւ պահեստի տերը: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ «ֆաբրիկայից ոչինչ չի մնացել»:
Ոստիկանությունը քննություն է ստսել միջադեպի առթիվ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Թամիլնադի մեկ այլ նամանատիպ գործարանում եւս պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 40 մարդ:





























