Թաիլանդում գիշերային ակումբի երեկույթից հետո առեւանգել են ռուս երկու կանանց, հանցագործները նրանց անտառ են տարել, թալանել եւ բռնաբարել:

30 եւ 31 տարեկան երկու ռուսները գիշերային ակումբից հյուրանոց են վերադառնալիս եղել  , երբ նրանց է մոտեցել երեք զինված  թայլանդցիներով մեքենա: Զենքով սպառնալով`  կանանց  նստեցրել են մեքենա, տարել քաղաքից դուրս, բռնաբարել եւ թալանել: Նրանք փորձել են օգնություն կանչել, սակայն ոչ ոք չի արձագանքել: 

Բռնաբարելուց հետո թայլանդցիներն աղջիկներին թողել են անտառում եւ փախել: Աղջիկները հասել են հյուրանոց եւ ոստիկանություն կանչել, հայտնում է ՆՏՎ-ն:

Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը պահանջում է գտնել եւ պատժել հանցագործներին:

Հայտնի է, որ Թայլանդը ժամանակին ուներ  ազատ բարքերով երկրի համբավ, որտեղ  ցանկացողը կարող էր զանազան  էրոտիկ զվարճանքներ գտնել: