Թուրքիայի Ուրֆա քաղաքի բնակչուհի Սաբիհա Մ.-ի մոտ բժիշկները խոզի գրիպի վարակ են հայտնաբերել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ 31-ամյա Սաբիհա Մ.-ն խոզի գրիպի կասկածանքով դիմել էր բժիշկներին։ Լաբորատոր փորձաքննությունը հաստատել է կնոջ մոտ խոզի գրիպի վարակի առկայությունը, որից հետո նրան Անկարա են ուղարկել՝ սպասելով կրկնակի փորձաքննության արդյունքներին։

Նշվում է, որ հիշյալ կնոջը հիվանդանոց տեղափոխած Նիմեթ Ա.-ի մոտ եւս խոզի գրիպի վարակի նախանշաններ կան, ինչի հետեւանքով նրան անմիջապես կարանտինի տակ են վերցրել։

Նշենք, որ 2009-2010 թվականների ընթացքում Թուրքիայում խոզի գրիպի հետեւանքով մահացել է 656 հոգի: