Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:

Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:

Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:

Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը: