Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վերջին 30 տարում ամենախոշոր ջրհեղեղն է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 4 մարդ է մահացել, եւս 7-ը վիրավորվել է:

Ինչպես նշում է AFP-ն, զեհվել է երկու տղամարդ եւ երկու կին:

Ջրի մակարդակը որոշ վայրերում հասել է մի քանի տասնյակ սանտիմետրի:

AP գործակալության տվյալներով՝ եւվս 7 մարդ տուժել է տների փլվելու ժամանակ:

Իրաքյան օդերեւութաբանները հայտնում են, որ վերջին օրերին Բաղդադում 6,75 սմ տեղումներ են եղել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 30 տարում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: