Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ երկրի հարավում՝ Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետեւանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խնդրել է իր եւ ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները եւ զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: