Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ուժերը կվերականգնի Յոհանեսբուրգի մոտ գտնվող իր տանը, հայտնում է ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյկոբ Զումայի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, Մանդելան դեկտեմբերի 8-ին տեղափոխվել էր Պրետորիայի զինվորական հիվանդանոց՝ պլանային հետազոտություն անցնելու:
Այնուամենայնիվ, մարդու իրավունքների համար պայքարող հայտնի մարտիկի առողջական վիճակի մասին անհանգստացողներն ուշադրություն էին դարձրել, որ նրան Արեւմտյան Քեյփ նահանգից հիվանդանոց են բերել ինքնաթիռով, որը երկրի մայրաքաղաքից 800 կմ հեռու է: Երկրի նախկին ղեկավարը վերջին անգամ հանրության առջեւ երեւացել էր ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ` 2010թ., հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նելսոն Մանդելան ժողովրդավարական ՀԱՀ-ի առաջին նախագահն է եղել, երբ վերացել էր ռասայական դասակարգումը:





























