Էկվադորում սարսափելի վթար է տեղի ունեցել. ուղեւորատար ավտոբուսն անդունդն է ընկել: Զոհվել է 13 մարդ, 37-ը վիրավոր են:
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին` Էկվադորի Կենտրոնական Տունգուրահուա նահանգում, հաղորդում է vesti.ru-ն: Լեռնային տեղանքով ընթացող ավտոբուսը գլորվել է անդունդը:
Ըստ նախաքննության արդյունքների` պատահարի պատճառ է դարձել արգելակային համակարգի անսարքությունը կամ արագության գերազանցումը, հայտարարել է նահանգապետ Լիրա Վիլալբան:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով նահանգապետին, հայտնում է, որ զոհվել է 14 մարդ, այդ թվում` երկու երեխա: Վթարը տեղի է ունեցել Անդեսի լեռնանցքում: Pillaro ընկերության ավտոբուսը, հարվածելով պատնեշին, ընկել է 200 մ խորությամբ անդունդը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ այժմ 34 տուժածներից յոթը ծանր վիճակում են:





























