Անհանգիստ իրավիճակ է Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում, որտեղ Sеlеka կոալիցիայի ապստամբները, որոնք ակտիվացել են վերջին շաբաթներին, մոտեցել են մայրաքաղաք Բանգիին: Նրանք կառավարական զորքերից պահանջում են վայր դնել զենքը:

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ն այդ երկրում գործող իր աշխատակիցներին խորհուրդ է տվել անհապաղ լքել հանրապետությունը՝ իրավիճակի հետագա անկայունացման պատճառով:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նաեւ իր խորը անհանգստությունն է արտահայտել իրավիճակի պարբերաբար անկայունացման համար եւ կոչ արել Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիներին հեռանալ այդտեղից։ Պետքարտուղարությունը կոչ է արել նաեւ ԿԱՀ-ի իշխանություններին՝ ապահովել Բանգիում ԱՄՆ դեսպանատան անհրաժեշտ անվտանգությունը։

Դեկտեմբերի 26-ին մի քանի հարյուր մարդ անկարգություններ էին հրահրել ԿԱՀ մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Նրանք քարեր եւ այլ առարկաներ են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ եւ մեղադրել նախկին  դեսպանին՝ երկրի հասարակության անվտանգությունը պաշտպանելու իր իրավունքները չկատարելու համար, հաղորդում է NEWSru.com-ը։ Ցուցարարները կոտրել են պատւհանները եւ դեսպանատան շենքի վրայից հանել են ֆրնսիական դրոշը։ Նրանք նաեւ հարձակվել են Բանգիում գտնվող  Air France ավիաընկերության գրասենյակների վրա։

 Air France ավիաընկերությունը հենց նույն օրը հետ է  վերադարձրել ԿԱՀ մեկնող ինքնաթիռը։ Փարիզից Բանգի մեկնող օդանավի 130 ուղեւորներին հրահանգվել է վերադառնալ Փարիզի օդանավակայան։

Վերջին ամսվա ընթացքում խմբավորման զինյալները, որոնց նպատակը երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին գահընկեց անելն է, հաջողվել է վերահսկողություն սահմանել երկրի Հյուսիսային մի քանի խոշոր բնակավայրերում, որից հետո նրանք շարժվել են դեպի երկրի մայրաքաղաք։