ԱՄՆ-ի բնակչության կեսից ավելին վստահ են , որ իրենց քաղաքում միանգամայն հավանական է Նյութաունի դպրոցի ողբերգության կրկնությունը: Այդ մասին են վկայում USA Today թերթի եւ Gallup-ի անցկացրած համատեղ հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների 52%-ը խոստովանել են, որ ողբերգության կրկնությունը իրենց քաղաքում «հավանական» կամ «միանգամայն հավանական» են համարում:

Միաժամանակ, պատասխանողների 56%-ը, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեին, նշել էին, որ դպրոցը երեխաների անվտանգությունը բավարար չափով ապահովում է: Հակառակը, ծնողների 34%-ը կարծում են, որ դպրոցն ի զորու չէ կանխել Սենդի Հուքի հրաձգության նման ողբերգությունները:

Հարցումն անց է կացվել դեկտեմբերի 19 -22-ը՝ ամերիկյան 50 նահանգների 1,038 հազար բնակիչների շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, դեկտեմբերի կեսերին ԱՄՆ-ն ցնցվել էր Նյութաունի դպրոցի Սենդի Հուք քաղաքի դպրոցում կազմակերպված արյունոտ սպանդից, որի ընթացքում 20 երեխա եւ 7 մեծահասակ էին զոհվել: