Սքոթլանդ-Յարդը հետաքննության արդյունքում եկել է եզրակացության, որ MI-6 հետախուզական ծառայության աշխատակից Գարեթ Ուիլյամսը, ում դին հայտնաբերվել էր Լոնդոնի տանը` սպորտային պայուսակի մեջ, ինքն է մտել պայուսակի մեջ եւ խեղդվել:

Ուիլյամսի դին գտել էին 2010թ. օգոստոսի 23-ին, փակվաշ պայուսակում: Դատաբժշկական փորձաքննությունը թույլ չէր տվել պարզել 31-ամյա գաղտնագրողի պահվան պատճառը:

Ոստիկանները նման եզրահանգման են եկել, երբ չեն կարողացել որեւէ ապացույց գտնել նրա տանը: Ոստիկանական փորձագետները 400 փորձ են ձեռնարկել մտնել նման պայուսակի մեջ, մինջեւ պահեստազորի սերժանտն ապացուցել է, որ նման բան հնարավոր է:

Ուիլյամսի տանը ապացույցներ են գտնվել, որ նա ինքնաբավարարման ոչ ստանդարտ մեթոդներ է սիրել: Նրա տանը նաեւ կանացի զգեստներ եւ կոսմետիկա են հայտնաբերել, որ օգտագոծել էր Ուիլյամսը:

Հետաքննությունը ներկայումս շարունակվում է: