Լոս Անջելեսի ոստիկանությունն առաջարկել է քաղաքացիներին փոխարինել զենքերը նվեր-քարտերի հետ: Նախաձեռնությունը պատկանում է քաղաքապետ Անտոնիո Վիլյարայգոսային, ով այդկերպ որոշել է քրեածին տարրերի դեմ պայքար մղել:

Ոստիկանության սպաները դեկտեմբերի 26-ին մինչեւ 200 դոլար արժողությամբ նվեր-քարտեր են բաժանել` ավտոմատ զենքի, մինչեւ 100 դոլար` ատրճանակի, հրացանի համար: Զենքերը հանձնողները կարող էին իրենց անունները չհայտնել: The Los Angeles Times-ի փոխանցմամբ, ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել:

Նման միջոցառումներ լոս Անջելեսում անցկացվում են 2009 թվականից: Վերջին մի քանի տարիներին նման միջոցառումներ իրականացվում են նաեւ այլ քաղաքներում, այդ թվում` Դեթրոյթում եւ Բոսթոնում: Դեկտեմբերին նման ակցիա եղել է նաեւ Սան-Դիեգոյում:

Որոշ փորձագետներ նշում են, թե այդ միջոցը չի նպաստում հանցավորության դեմ պայքարին: Որպես կանոն ոստիկանությանը հանձնում են հին կամ ժառանգություն մնացած զենքերը, փոխարենը` նորը գնելով: