Հայաստանում աշխատող կոշկակարներըմիասնական շահեր չունեն: Ներկրվող կոշիկները տեղական արտադրանքի առաջին մրցակիցն են: Սակայն կա նաեւ այլ մրցակից՝ անհատ կոշկակարները: Նրանք  հատով են աշխատում, սակայն տեղական ֆաբրիկաներին  քիչ անհարմարություն չեն պատճառում: Աշխատում են առանց հաշվառման, առանց հարկերի, ինչը ֆաբրիկաների համար բնավ էլ  հաճելի չէ:

Իհարկե, հազիվ թե նրանք առանց հարկերի աշխատեն: Բերել ես կոշիկը շուկա,  վճարիր տեղի համար:  Սակայն արտադրողի վիճակը դրանից չի թեթեւանում, ոչ ոք չգիտի, թե պաշտոնապես որքան ես վճարում, իսկ որքան՝ ոչ պաշտոնապես:

Ամեն դեպքում, եւ ԱԱՀ-ից, եւ անգամ վերջերս մտցված արտոնագրային վճարներից ազատ ես: Հենց դա էլ դուր չի գալիս արտադրողին (նրան պայմանականորեն անվանում են խոշոր, թեեւ դասական «կոշիկի ֆաբրիկաներ» Հայաստանում այժմ չկան):

Տներում ստուգումներ անցկացնել, գտնել ընդհատակյա սոսինձ եւ կաշի՞, բացատրությո՞ւն պահանջել: Մի քանի մարդ կզրկվեն աշխատանքից: Չստուգե՞լ: Այդ ժամանակ կոշիկի ֆաբրիկաները (որտեղ եւս մարդիկ են աշխատում) չեն դիմանա երկճակատ մրցակցությանը: Իսկ եթե ստուգվի, թե ներկրվող կոշիկն ի՞նչ գնով է մաքսազերծվում:

Արամ Գարեգինյան