Թունիսի երիտասարդ բնակիչը «գրազով» 28 հում ձու է կուլ տվել: «Գրազը» շահել է, բայց դրանից օգտվել չի հաջողվել: Նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
20-ամյա Դհաոու Ֆաթնասին ընկերների հետ վիճել է, որ մոտ 30 հում ձու կուտի: 28-րդից հետո ստամոքսն այնպես է սկսել ցավել, որ ընկերները լուրջ վախեցել ու «շտապօգնություն» են կանչել:
Հայտնի չէ, թե թունիսցին որքան գումարի դիմաց էր համաձայնել ռիսկի դիմել, հայտնում է թունիսյան Shems FM ռադիոկայանը:
Տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մահվան պատճառը կպարզվի դիահերձման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:





























