Հետաքննությունը պարզել է հայտնի իրավապաշտպան Նատալիա Էստեմիրովայի սպանության գործում կասկածյալների շրջանակը։ Նրան առեւանգել էին հուլիսի 15-ին Չեչնիայում, ապա նույն օրը երեկոյան նրան սպանված էին գտել արդեն Ինգուշիայի տարածքում: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգի ուժային կառույցների աղբյուրը: Նրա խոսքով, սպանությունն անպայման բացահայտվելու է:

«Մենք ուղղակի այլ ելք չունենք: Արդեն որոշակիացել է կասկածյալների շրջանակը, որոնք, մասնավորապես, առնչություն են ունեցել այս հանցագործությանը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք արդյունք կունենանք»,- ասել է աղբյուրը: