Բրիտանական Օքսֆորդ կոմսության բնակիչ, 10 տարի Սանտա Կլաուս աշխատած տղամարդուն ազատել են զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս երեխաներին պատմել է, որ աշխարհում հրաշքներ չկան:
Տղամարդը երկար տարիներ Սանտա Կլաուս է աշխատել բրիտանական Նյոնհեմ Քուրթենե գյուղում գտնվող առեւտրի կենտրոնում: Նրա կարիերայի վերջն է դարձել Վենդի եւ Սթիվեն Քեննեթ երեխաների հետ շփումը: Հայրը Սանտային իր երեք երեխաներից յուրաքանչյուրի համար վճարել է գրեթե վեց ֆունտ, սակայն ծնողները խիստ հիասթափվել են, երբ երեխաներն արցունքն աչքերին իրենց մոտ են վազել, գրում է The Sun-ը:
Նրանք ձմեռ պապին ասել են, որ ամբողջ տարին իրենց լավ են պահել եւ այդ պատճառով էլ նվերների են արժանի: Իսկ Սանտա Կլաուսը հոգոց է հանել եւ հայտարարել, որ երբեմն լավ երեխաների հետ էլ են վատ բաներ պատահում, օրինակ` ԱՄՆ-ի դպրոցում սպանված երեխաները: Դրանից հետո նա երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուս ընդհանրապես գոյություն չունի, իսկ Նոր տարվա եւ Սուրբ ծննդի նվերները գնում են ծնողները, հայտնում է vesti.ru-ն:
Քեննեթ ընտանիքը բողոքել է առեւտրի կենտրոնի ղեկավարությանը, եւ դերասանն ազատվել է աշխատանքից: Որպես փոխհատուցում` առեւտրի կենտրոնի ղեկավարությունը տուժած հաճախորդներին նվիրել է Լոնդոնի զվարճանքների այգու տոմս:





























