Ուկրաինայի Չերնովցի քաղաքում հզոր պայթյուն է եղել: Պայթյունը որոտացել է Բուկովինի պետական բժշկական համալսարանի մասնաշենքերից մեկում: Նախնական տվյալներով, համալսարանի շենք է ներխուժել 69-ամյա մի տղամարդ, նախկին սահմանապահ: Նրա վրա պայթուցիկ է կապված եղել, որն էլ պայթել է:

Պայթյունի հետեւանքով զոհվել է 62-ամյա մի տղամարդ: Վերջինս անձնական խնդիրներ է ունեցել պայթեցնողի հետ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաեւ ուսանողներից մեկն ու մի դասախոս, որոնց կյանքին ոչինչ չի սպառնում: