Դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սմայիլ Շերգիին եւ Ալժիրի Հանրապետության նախագահի հատուկ հարցերով խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային, ով համակարգում է անվտանգության ոլորտի եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Հունան Պողոսյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության կառուցվածքը, գործառույթները, համակարգի բարեփոխման գործընթացները:
Կողմերը հույս հայտնեցին, որ երկու երկրների ոստիկանական մարմինների համագործակցությունն արդյունավետ կլինի եւ կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում:





























