ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան օրը փոթորիկ է սկսվել, որն ուղեկցվել է բազմաթիվ տորնադոներով. այն խլել է 12 մարդու կյանք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը 6-ն է: Փոթորիկը տեղի է ունեցել մի քանի նահանգներում, այդ թվում Փենսիլվանիայում, Վիրջինիայում եւ Ինդիանայում: Փոթորկի նախազգուշացում է արվել ԱՄՆ արեւելյան ափի 18 նահանգներում՝ Թենեսիից մինչեւ Մեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վերջին օրերին ԱՄՆ տարածքում արձանագրվել է առնվազն 34 տորնադո, որոնք իրենց հետ ուժեղ քամի, ամպրոպ, անձրեւ ու ձյուն են բերում: Քամուց ծառեր են ընկնում, որոնք վնասում են էլեկտրահաղորդման գծերը:

Ամերիկյան ավիաընկերությունները դեկտեմբերի 26-ին ստիպված են եղել չեղյալ հայտարարել շուրջ 2 հազար չվերթներ: Եղանակային պայմանները բազմաթիվ ավտովթարների պատճառ են դառնում, հանգեցնելով նորանոր զոհերի: