Լեհաստանում վերջին օրերին կեղծ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով 6 մարդ է մահացել: Երեք տղամարդ եւ երեք կին են մահացել երկրի արեւմուտքում գտնվող Ստարգարդ-Շչեցինսկի քաղաքում այն բանից հետո, երբ տեղի առեւտրային ցանցի կողմից պատրաստված սպիրտային խմիչք են օգտագործել: Ոստիկանության տվյալներով՝ խմիչքն, ամենայն հավանականությամբ, մեթանոլ է պարունակել:
Բացի այդ, ալկոհոլային թունավորումից երկու մարդ է մահացել Գնեզդո քաղաքում: Եվս 6 մարդ թունավորման ախտանշաններով դեռեւս գնտվում է հիվանդանոցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Լեհաստանի հարեւան Չեխիայում սեպտեմբերի սկզբից ի վեր ոչ լեգալ ալկոհոլից թունավորման մեծ ալիք է սկսվել, որում մեթիլային սպիրտ կա: Թունավորման զոհ է դարձել մի քանի տասնյակ մարդ:





























