Ավստրիայի բնակչուհին գողացել է Վիեննայի կրկեսի պոնիին, որպեսզի անակնկալ մատուցի դստերը, բայց հետո վերադարձրել է այն, հաղորդում է «Ասոշեյթեդ փրես»-ը:
Ֆրիդոլին անունով փոքրիկ պոնին, որի հասակը 60 սմ-ից մի փոքր ավելի է, Վիեննայի կրկեսից կորել է նախորդ շաբաթվա սկզբին: Կենդանուն գտնելու ոստիկանության ջանքերն արդյունք չեն տվել:
Չորեքշաբթի կրկես է զանգահարել անհայտ մի կին եւ հայտնել, որ պոնիին կապված թողել է քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում: Նա խոստովանել է, որ գողացել է Ֆրիդոլինին, որպեսզի կատարի իր հիվանդ դստեր ամանորյա ցանկությունը, բայց հետո հասկացել է, որ կենդանուն ընտանիքը պահել չի կարող:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ պոնին իրեն լավ է զգում եւ տարեմուտի նախաշեմին իր շրջագայությունը որեւէ կերպ չի ազդել կենդանու հոգեբանության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























