79 տարեկան հասակում մահացել է ամերիկյան բանակի գեներալ Նորման Շվարցկոպֆ կրտսերը` «Փոթորիկ անապատում» գործողության հրամանատարը: Նա մահացել է Տամպա քաղաքի իր տանը (Ֆլորիդա նահանգ):

Իրաքի բանակի դեմ Արեւմուտքի երկրների ռազմական գործողությունը, որը հայտնի է «Փոթորիկ անապատում» ծածկանվամբ, իրագործվել է 1991թ.` Ջորջ Բուշ ավագ նախագահի օրոք:

Սպիտակ տան նախկին ղեկավարը եւ նրա կին Բարբարան ցավակցել են հանգուցյալի հարազատներին:

Rbc-ն գրում է, որ Մերձավոր Արեւելքում պատերազմը երկրի Զինված ուժերում Շվարցկոպֆի 34-ամյա աշխատանքային ուղու գագաթնակետը դարձավ: Սադամ Հուսեյնին դիմակայելիս, որը Քուվեյթը գրավելու փորձ էր կատարել, գեներալի հրամանատարության ներքո 700 հազար մարդ էր եղել: