Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիի գործած սվիտերն աճուրդում վաճառվել է 40 հազար մյանմարյան կյատով (մոտ 50 հազար դոլար):

Բարեգործական աճուրդը համերգի մի մասն է եղել, որը կազմակերպել էր Սու Չժիի «Ազգային լիգա՝ հանուն ժողովրդավարության» կուսակցությունը: Բարեգործության նպատակը անապահով խավի երեխաների համար կրթության ապահովումն է եղել:

Սվիտերը գործված է կարմիր, կանաչ եւ կապույտ գունային գամմայով: Նրա մեկնարկային գինը եղել է 6 հազար դոլար, սվիտերը ձեռք է բերելտեղի ռադիոկայանի ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում Սու Չժին 15 տարի (1988-2010) անցկացրել է տնային կալանքում: Ներկայումս նա խորհրդարանի անդամ է, ընդդիմության առաջնորդը: