Ուկրաինայի Ռուբեժնոմ քաղաքում դատում են բռնցքամարտի տեղացի մարզիչ Ռոբերտ Մատվեեւին, ում ադրբեջանցին մեղադրում է իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Ինքը՝ ադրբեջանցին արդեն մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ բռնցքամարտիկի մոր պատասխան հայցի հիման վրա:

Ռոբերտ Մատվեեւի պնդմամբ՝ ադրբեջանցին զբաղվում էր ռեկետով, առեւտրային կենտրոնից քշում էր վարձակալներին, որտեղ առեւտրային կետ էր վարձակալել նաեւ իր մայրը: Քշելով մարդկանց, ադրբեջանցին գլուխ է գովացել, թե Ուկրաինայում «շինած» ունի բոլորին եւ ասածն ավելի պատկերավոր դարձնելու համար հանել է շալվարը, որի համար էլ հատուցել է ծեծ ուտելով:

Ինչպես հաղորդում է Analitika.ua-ն՝ վկայակոչելով МГ-media-ն, դատարանում հետաքրքիր մանրամասներ են սկսել ի հայտ գալ: Պարզվել է, որ ադրբեջանցին ապօրինի է գտնվում Ուկրաինայում, նախկինում տուգանվել է դրա համար: Նա դատվում է նաեւ Սեվերոդոնեցկում՝ նմանատիպ գործով, որտեղ նրան ծեծի են ենթարկել տեղի բնակիչները: